Չարենցի ողբերգական վախճանից յետոյ մեր կեանքի մղձաւանջային պայմաններում կորստեան էին մատնւում ոչ միայն նրան հոգեմօտ մարդիկ ու նրանց կենդանի յիշողութիւնները, այլև նրա անւան ու յիշատակի հետ կապւած ամէն ինչ:
Այդուհանդերձ, ճշմարիտ ու իմաստուն խօսքի հանդէպ հաւատն անմարելի է ժողովրդի սրտում, և դա է պատճառը, որ մասունք առ մասունք դեռ ժողովում ու ի մի են բերւում պահպանւած ամէն մի յուշ ու յիշատակ՝ նպաստելու մեծ բանասեղծի լուսաւոր կերպարի առաւել ամբողջացմանը: