Գիրքը նւիրված է ճշմարիտ ճանապարհից շեղւած անչափահասների վերադաստիրակութեան բարդ ու դժւարին գործին: Վէպի իրադարձութիւնները ծաւալւում են 1955-1956 թւականներին
Ս. Այւազեանի «Բարի առաւօտ» վէպը պատկերում է տնտեսապէս ետ մնացող մի շրջանի վերափոխութիւնը կուսակցութեան 22-րդ համագումարից յետոյ: Շրջկոմի երիտասարդ քարտուղար Արշաւիր Դագեսեանը, յաղթահարելով անհատի կուլտի հետևանքով ստեղծւած դժվարութիւնները թէ տնտեսական կեանքում և թէ մարդկանց գիտակցութեան մէջ, կարողանում է դուրս բերել շրջանը նեղ վիճակից ու հասցնել առաջաւորների շարքը:
Գրքում զետեղւած են նաև պատմւածքներ և ակնարկներ՝ նոյնապէս նւիրված մեր գիւղի մարդկանց, նրանց ստեղծագործ առօրեայի պատկերմանը:
Վէպում պատկերւած է մեր կեանքի այն ժամանակահատւածը, որը, թերևս ամենաբուռն էր ու ամենաանհանգիստը, և որը, իւրակերպ էր անդրադառնում կեանքի առաջընթացի և մարդկանց հոգեբանութեան մէջ:
Նկարագրւող միջավայրը հանրապետութեան մամուլի աշխարհն է, կերպարնեցից շատերը՝ իրական անձնաւորութիւնները, նաև հեղինակի սերնդակիցները:
Պատումը միշտ չէ աւանդական-վիպական: Իրար են միահիւսւած կատարւած-իրականն ու արւեստի հնարանքներով ստեղծւածը:
Սերօ Խանզադեանի «Գարեգին Նժդէհ» վէպը 1918-1921 թթ. մեր ազգային ազատագրական և ինքնապաշտպանական յաղթական կռիւների կենդանի պատկերն է թուրքական բարբարոս զօրքերի դէմ Գողթնում ու Սիւնիքում՝ առասպելական Գարեգին Նժդէհ սպարապետի գլխաւորութեամբ:
«Գարունը ձեան տակ» երկը խիստ ժամանակակից է, դէպքերը կատարւում են մեր օրերում: Ընթերցողը խորապէս ապրում է հերոսների յաջողութիւնները և անձնական դրամաները: Հեղինակը հետաքրքիր ու ճիւղաւորւած սիւժեով բացում է բազմաթիւ հոգեբանութիւններ և մեծ հետաքրքրութեամբ և նոր գծեր է աւելացնում մեր ժամանակի մարդու կերպարին: