Աշխատութեան մէջ լուսաբանւում են միջնադարի հայ առաջին մեծ բանաստեղծի ու երաժշտի՝ Գրիգոր Նարեկացու կեանքն ու գործը: Բնութագրւում է նրա երաժշտաբանաստեղծական ժառանգութիւնը, որպէս վաղ միջնադարի հայ հոգևոր երգաստեղծութեան դարաւոր յեղաշրջման փայլուն գագաթն ու, միաժամանակ, հետագայ վերընթացի մի կողմից օրինաչափօրէն նախապատրաստւել են V-IX դարերի հայ հոգևոր երգաստեղծութեան պատմական զարգացման բնական ընթացքը. Միւս կողմից իրենց տրամաբանական շարունակութիւնն են գտել XI-XV հարիւրամեակների Կիլիկեան և Հայաստանեան երաժշտագեղարւեստական արտադրանքով:
Աշխատութիւնը նախատեսւած է հայ երաժշտութեան պատմութեամբ զբաղւող մասնագէտների և առհասարակ հայագէտների լայն շրջանների համար:
Գրքում տեղադրւած են յիշողութիւններ ու յօդւածներ Կոմիտասի մասին՝ գրւած նրա ժամանանակակիցների ու աշակերտների կողմից:
Ժողովածուն իր ժամանակին քաջալերւել է Դերենիկ Դեմիրճեանի կողմից, որի ջերմ վերաբերմունքով արտայայտւել է այս առիթով գրւած նրա «երկու խօսք»-ում:
Աշխատութիւնը նւիրւած է հայ երաժշտութեան մեծ երախտաւոր Կոմիտասի կեանքին ու ստեղծագործութեանը: Այն Կոմիտասի ստեղծագորղական գործունեութեան տարբեր բնագավառները լուսաբանող և արժեքավորող ուսումնասիրութիւններից է: Այս առումով էլ մենագրութիւնը ունի ինչպես պատմական, այնպես էլ ճանաչողական արժէք:
Հասցեագրվում է ընթերցող լայն շրջաններին:
Աշխատասիւրութիւնում ընդգրկում է XIX դարը և XX դարի սկիզբը՝ մինչև սովետական կարգերի հաստատումը Հայաստանում(1920): Լուսաբանւած է թէ հայ և թէ արևմտահայ հատւածներում ծաւալւած հայ նոր պրոֆեսիոնալ կոմպոզիտորական ստեղծագործութեան զարգացման ուղղութեամբ, երաժշտական առաջին ոարբերաբերաթերթերի և ընկերութիւնների գործունեութիւնը, բազմաձայնութեան ընդունումն ու տարածումը, հայ ժողովրդական, գուսանա-աշուղական և հոգևոր երաժշտութեան նշումների ձայնաժիշտ-կատարողների և երաժշտագետների ստեղծագործութիւները, նոր ժանրերի յուրացումն ու զարգացումը և հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի ձևաւորումը: