Աշխատութեան մէջ լուսաբանւում են միջնադարի հայ առաջին մեծ բանաստեղծի ու երաժշտի՝ Գրիգոր Նարեկացու կեանքն ու գործը: Բնութագրւում է նրա երաժշտաբանաստեղծական ժառանգութիւնը, որպէս վաղ միջնադարի հայ հոգևոր երգաստեղծութեան դարաւոր յեղաշրջման փայլուն գագաթն ու, միաժամանակ, հետագայ վերընթացի մի կողմից օրինաչափօրէն նախապատրաստւել են V-IX դարերի հայ հոգևոր երգաստեղծութեան պատմական զարգացման բնական ընթացքը. Միւս կողմից իրենց տրամաբանական շարունակութիւնն են գտել XI-XV հարիւրամեակների Կիլիկեան և Հայաստանեան երաժշտագեղարւեստական արտադրանքով:
Աշխատութիւնը նախատեսւած է հայ երաժշտութեան պատմութեամբ զբաղւող մասնագէտների և առհասարակ հայագէտների լայն շրջանների համար:
Աշխատութեան մէջ լուսաբանւում է XII դարի և հայկական ողջ միջնադարի մեծագոյն երգահանի ու երաժշտի՝ Ներսէս Շնորհալու ստեղծագործական ուղին, բնութագրւում է նրա երաժշտա-բանաստեղծական ժառանգութիւնը և երաժշտա-հասարակական բեղուն գործունէութիւնը:
Գիրքը նախատեսւած է հայ երաժշտութեան պատմութեանբ զբաղւող մասնագէտների, ինչպէս նաև միջնադարեան մշակոյթի հարցերով հետաքրքրւող արւեստագէտների և պատմաբանների համար: