Զ. Բալայեանի ներկայ գիրքը բաղկացած է երկու բաժնից՝ «Հայկաշէն» եւ «Մտորումներ»:
«Հայկաշէնում» հեղինակն իր խոհերն է կիսում հայոց համազգային շարժման, նրա արդի խնդիրների, հեռանկարների շուրջը:
«Մտորումները» մասամբ տպագրւած հեղինակի այն ակնարկներն են, որոնցում դրսեւորւել են գրող-հրապարակախօսի անհանգստութիւնները՝ Հայաստանի բնապահպանութեան, սոցիալական բնոյթի շատ ու տարբեր կնճռոտ հարցերի վերաբերեալ:
Հեղինակի հանաքների այս ժողովածուն հումորի մի շտեմարան է իր հայրենի Աշտարակի համով բարբառով, դարեդար ամբարւած սրամիտ զրոյցներով, որի հերոսներից մեծ մասն արդէն չկան: Նրանք պարզ, միամիտ շինականներ են, որոնք աշխարհին նայում էին իրենց շիտակ, անկեղծ հոգու պրիզմայով, ինչից էլ ընթերցողի մէջ արթնանում է ինքնաբուխ ու լիաթոք ծիծաղ: