Պրակը նւիրւած է Դւինի IX դ. Նիւթական մշակոյթի ուսումնասիրութեանը, որը կատարւած է կենտրոնական թաղամասի պեղումներից յայտնաբերւած հարուստ նիւթերի հիման վրայ: Հիմնականում քննարկւած են արհեստային արտադրանքի կարևոր ճիւղերի՝ մետաղագործութեան , խեցեգործութեան ապակեգործութեան հետ կապւած հարցեր: Տրւած է կենտրոնական թաղամասի շերտագրութիւնը, աշխարհիկ յուշարձանների ճարտարապետութիւնը և այլն: Յիշեալ հարցերի քննութիւնը կարևոր է Հայաստանի միջնադարեան մշակոյթի տարբեր կողմերի լուսաբանման համար:
Ժողովածուն ընդգրկում է Թուխ Մանուկ անւանող սրբերի և սրբութիւնների վերաբերեալ 2000 թ. դեկտեմբերին կայացած նստաշրջանի զեկուցումները: Դրանք իրենց մէջ ամփոփում են գրեթէ բոլոր հին ու նոր կարծիքները և տեսակէտները, ի մի են բերում խնդրի շուրջ եղած գիտական բոլոր արծարծումները:
Գիրքը նախատեսւում է մասնագէտ-հայագէտների և ընթերցող լայն հասարակութեան համար:
Ժողովածուն ընդգրկում է Հայոց քրիստոնէական դարձի 1700-ամեակի նւիրւած «Հայոց սրբերը և սրբավայրերը» թեմայով հոբելեանական գիտաժողովի զեկուցումները ՝ շարադրւած հանրապետութեան տարբեր մասնագէտ գիտնականների կողմից:
Զեկուցումները բաժանւած են երեք հիմնական թեմատիկ խմբերի, որոնց մէջ պատմամշակութաբանական տարբեր հայեցակէտերով քննւում և լուսաբանւում են հայոց սրբերի պաշտամունքի նախնական արմատներն ու ժողովրդաքրիստոնէական ընկալուները, ժողովրդական սրբութիւնների ու սրբավայրերի առանձնայատկութիւնները, եկեղեցական սրբավայրերի, պատկերագրութեան, հնագիտական, ճարտարապետական, արւեստագիտական բնոյթն ու յատկանիշները, միաժամանակ պատմական զարգացման գործընթացում համակարգման են ենթարկում և բնութագրում հայ եկեղեցու բոլոր սրբերը:
Գիրքը հասցէագրւած է հայ կրօնա-աւանդական մշակոյթի պատմութեամբ հետաքրքւողներին:
Գրքում քննութեան է առնւած Դւինի, Անիի, ինչպէս և Հայաստանի միւս հնաւայրերի պեղումներից ի հայտ եկած այն խեցեղենը, որը զարդարւած է խաչերով, սվաստիկաներով, կենաց ծառերով, կենդանիների և մարդկանց սիմվոլիկ ու ռեալիստական պատկերներով: գիրքը նախատեսւում է հնագէտների, պատմաբանների, արւեստի հարցերով զբաղւողների և ուսանողութեան համար: