Գրքում քննադատութեան են ենթարկւած արևմուտքում տարածւած բուրժուական մի շարք կոնցեպցիաներ, որոնք պաշտպանւում ու պրոպագանդւում են դաշնակ գրչակների կողմից: Հեղինակը ցոյց է տալիս, որ դաշնակները իրենց տեսական մարզանքների ժամանակ ըստ էութեան առաջ չեն քաշում ինքնորոյն որևէ միտք, որ արժանի լիներ յատուկ ուշադրութեան: Լաւագոյն դէպքում նրանք անշնորհք ձևով կրկնում են հակակոմունիստական հին ու նորաթուխ «տեսութիւններ»: Գրքում հերքւում են դաշնակների այն բարբաջանքները, որոնց նպատակն է «ապացուցել» կոմունիզմի՝ որպէս հասարակական-տնտեսական ֆորմացիայի պատահական լինելը, բացայայտւում են նրանց դիրքերը պատերազմի ու խաղաղութեան հարցերում, մերկացւում է սոցիալիզմի «վտանգից» անհատին «անպայման փրկելու» մասին դեմագոգիկ վայնասունների քաղաքական աստառը, ցոյց է տրւում նրանց հաւակնութիւնների սնանկութիւնը՝ մարքսիզմի տեսութեան «քննադատների» դերում:
ՀՍՍՀ գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս Գ. Ա. Բրուտեանի գրքի երկորդ հատորում ամփոփւած երկխոսութիւններում բացահայտւում է տրամաբանական մտածողութեան, մտքի ձևերի, դրանց շաղկապման օրէնքների դերը մարդկանց գիտակցութեան մէջ՝ շրջապատող աշխարհը վերապատկերելու և վերաիմաստաւորելու ընթացքում: Հեղընակն արծարծում է փիլիսոփայութիւն և բանասիրութեան ժամանակակից գիտական հրատապ խնդիրներ, նրանց շարադրման և պարզաբանման ընթացքում լայնօրէն օգտւելով գեղարւեստական միջոցներից:
Նախատեսւած է փիլիսոփաներ, տրամաբանների, լեզւաբանների, գրականագետների և գիտութեան մեթոդաբանական հարցերով հետաքրքրվող ընթերցողների համար:
Հայկ. ՍՍՀ գիտութիւնների ակադեմիայի թղթակից-անդամ պրոֆեսոր Գ. Ա. Բրուտայնի գիրքը ամփոփում է միմեանց հետ սերտ կապի մէջ գտնւող մի շարք երկխօսութիւններ, որոնք տեղի են ունենում փիլիսոփայի և երիտասարդ ընթերցողի միջև: Հայ դասական գրական-գեղարւեստական ստեղծագործութիւնների համաշխարհային գրականութեան ու արւեստի գոհարների, գիտութեան նւաճումների հանրամատչելի վերլուծութեամբ իմաստասէրը փորձում է ընթերցողի համոզմունքը դարձնել գիտական-փոլիսոփայական աշխարհայեացքը:
ՍՄԿՊ XX համագումարի պատմական որոշումների լոյսի տակ յատուկ նշանակութիւն են ստացել իդէոլոգիական պայքարի, ինչպէս նաև մեր կադրերի մարքս-լենինեան իմացաբանութեան սկզբունքների ուսումնասիրութիւնը քիչ դէր չունի կատարելու այդ գործում: Աշխատութեան հեղինակները, նակտի ունենալով մարքս-լենինեան իմացաբանութեան հարցերին նւիրւած հայերէն գրականութեան խիստ սակաւութիւնը, փորձել են տալ իմացութեան պրոցեսի քիչ թէ շատ հանրամատչելի վերլուծութիւնը: