Գրքում ներկայացւած է Բալկանեան երկու պատերազմների նկարագրութիւնը և հայերի մասնակցութիւնը այդ իրադարձութիիւններին՝ գերազանցապէս ժամանակի հայկական մամուլի հրապարակումների, հայերէն և ռուսերէն գրականութեան, բուլղարերէն առանձին հետազոտութիւնների, Հայաստանի, Ռուսաստանի և Բուլղարիայի արխիւներում պահպանւող փասթաթղթերի ու նիւթերի հիման վրայ:
Գրքում ներկայացւած են Բաքւում 1905 թ. փետրւարին ադրբեջանական ազգայնամոլների կողմից քաղաքի խաղաղ հայ բնակչութեան դէմ սանձազերծւած արիւնալի ոճրագործութիւնները և հայերի արժանի հակահարւածը: Առաջին անգամ տպագրւում են այդ արիւնալի դէպքերը պատկերող ֆոտովավերագրեր:
Գրքում տրւած են բուրժուական նացիոնալիզմի ու ռասիզմի, դրանց մի քանի տարատեսակների առաջացման պատմութիւնը և էւոլիւցիան, մարքսիստական վերլուծութեան են ենթակւած այդ տեսութիւնները, բացայայտւած է դրանց սոցիալ-դասակարգային էութիւնը:
Գրքում քննադատութեան են ենթարկւած արևմուտքում տարածւած բուրժուական մի շարք կոնցեպցիաներ, որոնք պաշտպանւում ու պրոպագանդւում են դաշնակ գրչակների կողմից: Հեղինակը ցոյց է տալիս, որ դաշնակները իրենց տեսական մարզանքների ժամանակ ըստ էութեան առաջ չեն քաշում ինքնորոյն որևէ միտք, որ արժանի լիներ յատուկ ուշադրութեան: Լաւագոյն դէպքում նրանք անշնորհք ձևով կրկնում են հակակոմունիստական հին ու նորաթուխ «տեսութիւններ»: Գրքում հերքւում են դաշնակների այն բարբաջանքները, որոնց նպատակն է «ապացուցել» կոմունիզմի՝ որպէս հասարակական-տնտեսական ֆորմացիայի պատահական լինելը, բացայայտւում են նրանց դիրքերը պատերազմի ու խաղաղութեան հարցերում, մերկացւում է սոցիալիզմի «վտանգից» անհատին «անպայման փրկելու» մասին դեմագոգիկ վայնասունների քաղաքական աստառը, ցոյց է տրւում նրանց հաւակնութիւնների սնանկութիւնը՝ մարքսիզմի տեսութեան «քննադատների» դերում:
Վ. Ի. Լենինի հաւատարիամ աշակերտ ու զինակից, կոմունիստական կուսակցութեան և սովետական պետութեան ականաւոր գործիչ Ալեքսանդր Մեասինկեանը թողել է տեսական հարուստ ժառանգութիւն:
Երկերի ժողովածուի առաջին հատորում զետեղւած նիւթերը վերաբերւում են 1906 թ. օգոստոսից մինչև 1917 թ. Հոկտեմբերեան յեղափոխութիւնն ընկած ժամանակաշրջանին: Գիրքը նախատեսւած է ընթերցող լայն շրջանների համար:
Երկերի ժողովածուի չորրորդ հատորում է զետեղւած են 1919 թ,մայիսից մինչև 1921 թ մարտն ընկած ժամանակաշրջանում Ալեքսանդր Մեասնիկեանի գրած յօդւածները և պաշտոնական այլ փաստաթղթեր: Գիրքը նախատեսւում է ընթերցող լայն շրջանների համար: