Աշխատութեան մէջ քննութեան են առնւած XIX դարի երկրորդ կէսի հայ առաջաւոր մտաւորական Անտոն Գարագաշեանի տեսական-փիլիսոփայական, հասարակագիտական, պատմագրական, տրամաբանական, լեզւագիտական հայեացքները: Պրոբլեմերի քննարկումը դարաշրջանի էկոնոմիկական, քաղաքական ու գաղափարական ֆոնի վրայ հեղինակին հնարաւորութիւն է տւել շոշափել նաև ընդհանրապէս հայ տեսական մտքին և նրա՝ եւրոպական իրականութեան հետ ունեցած կապին վերաբերւող մի շարք ընդհանուր հարցեր: