Գեղագիտութեան արդի վիճակին, նրա առարկային ու խնդիրներին, օրէնքներին ու կատեգորիաններին է ծանօթացնում պրոֆ. Իւ. Բ. Բորևի գիրքը: Դրա սոյն հրատարակութիւնն զգալիօրէն վերամշակւած ու լրացւած է . հաշւի են առնւած այն փոփոխութիւնները, որոնք վերջին տարիներին տեղի են ունեցել գեղագիտութեամ մէջ:
Ժողովածուում հետազօտւում են XIX դարավերջի և XX դարասկզբի հայ էսթետիկական մտքի պատմութեան մի քանի դրւագներ: Ժողովածուն ամփոփում է «Գրիգոր Արծրունու էսթետիկական հայեացքները», «XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ կոմպոզիտորների էսթետիկական հայեացքները», «Յովհաննէս Թումանեանը և էսթետիկայի հարցերը», «Հայկական նէոռոմանտիզմի էսթետիկայի ուրւագիծ» ուսումնասիրութիւնները:
Ժողովածուն «Հայ մտքի պատմութիւնից» մատենաշարի առաջին գիրքն է:
Ժողովածուն ընդգրկում է XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ էսթետիկական մտքի մի քանի դրւագներ: Ուսումնասիրութիւններում ներկայացւում են գեղարւեստի տեսական հարցերի շուրջ ծաւալւած պայքարի ընդհանուր գծերն ու կոնկրետ լուծումները:
Քննութեան են առնւում նաև գեղարւեստի տարբեր ուղղութիւնների և ռէալիզմի էսթետիկայի փոխյարաբերութեան հարցերը: