Ժողովածուում հետազօտւում են XIX դարավերջի և XX դարասկզբի հայ էսթետիկական մտքի պատմութեան մի քանի դրւագներ: Ժողովածուն ամփոփում է «Գրիգոր Արծրունու էսթետիկական հայեացքները», «XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ կոմպոզիտորների էսթետիկական հայեացքները», «Յովհաննէս Թումանեանը և էսթետիկայի հարցերը», «Հայկական նէոռոմանտիզմի էսթետիկայի ուրւագիծ» ուսումնասիրութիւնները:
Ժողովածուն «Հայ մտքի պատմութիւնից» մատենաշարի առաջին գիրքն է: