Աշխատութեան մէջ գրապատմական տեսանկիւնից լուսաբանւում է հայ կլասիցիստների տեսական հարուստ ժառանգութիւնը: Երեւան է հանւում կլասիցիզմի գեղագիտական էութիւնն ու բնոյթը, հանգամանօրէն վերլուծւում են հայ կլասիցիստների հայացքները գեղեցիկի, վեհի, ողբերգականի, կոմիկականի, գրական ժանրերի, գրական քննադատութեան վերաբերեալ, բացայայտւում կապը եւրոպական եւ ռուսական կլասիցիզմի տեսութեան հետ: