Հեղինակը փաստական նիւթի հիման վրայ բացայայտում է գրաւոր կամ բանաւոր խօսքում նկատւող մի շարք թերութիւններ, խորհուրդներ տալիս լեզւական աղաւաղումից ու խաթարումներից խուսափելու համար: Գրքի երկրորդ մասում ամփոփւած են հեղինակի մտորումները գեղարւեստական գրականութեան լեզւի ու ոճի մասին:
Գիրքը կարող է օգտակար լիննել բարձր դասարանների աշակերտութեանը, խօսքի մշակոյթի հարցերով զբաղւող եւ հետաքտքտւող անձանց:
Կազմի վրայ վերարտադրւած են 1953 թւականին խաղաղութեան միջազգային մրցանակի արժանացած ճապոնացի նկարիչներ Իրի եւ Տոսիկո Մարուկիների ստեղծած «Հիրոսիմա» պաննոյի ֆրագմենտները:
«Այսպէս անկարգ կոյտերով էլ պառկած են նրանք... զոհւած պատանիներ ու աղջիկներ եւ տակաւին մանուկներ», -ասւում է այն պաննոյի հեղինակների մեկնաբանութեան մէջ, որից վերցւած է առաջին ֆրագմենտը:
Պաննոյից փոխառւած երկրորդ ֆրագմենտում պատկերւած է ստորագրութիւնների հաւաքում ատոմային զենքի արգելման կոչի տակ: