Գրքում զետեղւած են հայերի մէջ այժմ գործածւող ու տարածւած անունները, ինչպէս նաև հին ու հնագոյն անուններից շատերը, որոնք տակաւին գործածական են: Վերջիններիս ծագումն ու ստուգաբանութիւնները մասամբ վերանայւած են ու ճշգրտւած: Հանգամանօրէն բացատրւում են նաև նոր և նորագոյն անունները, որ գործածւած են գեղարւեստական գրականութեան ու պարբերական մամուլի մէջ:
Աշխատութիւնը նւիրւած է Գրաբարի բառակապակցությունների համաժամանակյա ուսումնասիրութեանը: V-XI դարերի ինքնուրոյն և թարգմանական ընտիր բնագրերի օգտագործմամբ, նկարագրվում են գրաբառի խոսքի մասին բառակապակցութիւնները, բացահայտւում լրացում լրացեալ կառոյցների շարահիւսական-իմաստային հարաբերութիւնները:
Գիրքն օգտակար ձեռնարկ է հայոց լեզվի պատմութիւնը, մասնավորապես գրաբարն ուսումնասիրողների համար:
Գրքում ուսումնասիրւած են արդի հայերէնի բառակապակցութեան բոլոր տիպերը: Համաժամանակեայ պլանով քննւում են գեղարւեստական ու հրապարակախօսական գրականութեան լեզւի բառակապակցութիւնները: