«Նէօգաղութատիրութիւն» հասկացութիւնը լայնօրէն մտել է վերջին տարիների ամէնօրեայ միջազգային քաղաքական բառարանի մէջ: Այն կեանքի է կոչւել խոր փոփոխութիւններով, որոնք կատարւել են իմպերիալիստական տերութիւնների գաղութային քաղաքականութեան մէջ, համաշխարհային սոցիալիստական համագործակցութեան առաջացման և ամրապնդման, գաղութային սիստեմի փլուզման ժամանակաշրջանում, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի տնտեսապէս հետամնաց երկրներին շահագործելու և ենթարկելու՝ նրանց կողմից ոգտագործւող ձևերի մէջ:
Սոյն աշխատութեան մէջ քննարկւում են նէօգաղութատիրութեան հիմնական քաղաքական և սոցիալ-տնտեսական ասպեկտները:
Բրոշիւրի հեղինակը կուսակցական աշխատող է, փիլիսոփայական գիտութիւնների թեկնածու: