Ժողովածուում զետեղւած են քննադատ Վ.Մնացականեանի գրաքննադատական հոդւածները՝ նւիրւած սովետահայ գրականութեան հարցերին, ինչպէս և գրական ժառանգութեան որոշ խնդիրներին:
Հր. Թամրազեանի գրաքննադատական հոդւածների գիրքը նւիրւած է սովետական գրականութեան կենսական հարցերի քննութեանը:Պոեզիայի , արձակի ու դրամատուրգիայի արդի վիճակի ու զարգացման ուղիների մասին գրւած մի շարք ծաւալուն հոդւածներ ժամանակին դրւել են հասրակական լայն քննարկման(դիսպուտներում,գրողների միութեան վարչութեան պլենումներում) և տպագրւել գրական մամուլում:
Ժողովածուում զետեղւած են տարբեր ժամանակներում տպագրւած գրական-քննադատական այն ակնարկները.որոնք շոշափում են գրական ժառանգութեան պրոբլեմները:Գրքում տեղ են գտել նախասովետական շրջանում լենինեան «Պրաւդայում» տպագրւած մի քանի գրախօսականներ:Յօդւածներ են նւիրւած նաև Ռադիշչևի, Պուշիկնի,Նեկրասովի ,Դոբրոլիւբուի,Չերնիշևսկու, Գորկու,Չեխովի,Կորոլենկոյի,Չարենցի և ուրիշների ստեղծագործութիւններին:
Գրիքը ամփոփում է պրոֆ. Արշարունու տպագրւած անտիպ յուշերն ու յօդւածները՝ նւիրւած հայ մշակութային կեանքի երևելի ներկայացուցիչների գործունէութեանը. Բարձրացնում է գրական-բանասիրական և արւեստագիտական հետաքրքիր հարցեր: