Հինգերորդ հատորն ընդգրկում է հեղինակի հանրայայտ «Թագուհին հայոց» վէպը, «Վեց գիշեր», «Ծարաւել եմ,ջուր բերեք» «Մատեան եղելությանց» վիպակները, որոնց մէջ գեղարւեստական մեծ ուժով տրւած են հայ ժողովրդի հնագոյն պատմութեան դրւագները, ինչպէս նաև սովետահայ գիւղի երեկւայ և նայսորւայ վերածընւած պատկերը:
Վէպում, պատմահասարակական լայն ֆոնի վրայ, արտացոլւած է հայ մեծ լուսաւորիչ-դեմոկրատ Խաչատուր Աբովեանի հայրենանւէր կեանքն ու գործը: Ընթերցողի առջև հասնում է Աբովեանի ժամանակը՝ իր բարդ ու բախտորոշ իրադարձութիւներով, գործող անձանց կենդանի փոխյարաբերութիւններով: Ստեղծագործութեան գաղափարական հիմքը ռուս ժողովրդի փրկարար դէրը ընդգծումն է, որի շնորհիվ հայ ժողովուրդը հնարաւորութիւն ստացաւ ազատագրելու պարսկա-օսմանեան զաւթարարների լծից և կանգնելու ազգային վերածննդի ճանապարհին:
Գիրքը ներկայացնում է Հայաստանում սովետական կարգերի հաստատաման համար մղած պայքարի տարիների և դրանց յաջորդող առաջին երկու տասնամեակի կեանքը՝ ժամանակակցի աչքերով: Գրքի հերոսները յեղափոխութեան ալիքների վրայ ծնւած իրենց կեանքը այդ յեղափոխութեանը և սոցիալիստական շինարարութեանը նւիրւած մարդիկ են, որոնք իրենց գործունեութեամբ հաստատելով նորը, առաջաւորը, գեղեցիկը, միաժամանակ պայքարում են մեր կեանքում դեռևս տեղ գտած արատաւոր երևոյթների դէմ:
Ժողովածուում ի մի են բերւած համաշխարհային բանահիւսութեան մէջ ամենատարածւած հերոսներից մէկի՝ Մոլլա Նասրեդինի, կեանքն առնչւող երգիծական մանրապատումները, որոնք պահպանւել են քսաներեք ժողովուրդների մօտ:
Գրին կցւած են առաջաբան և չթարգմանւած բառերի ցանկ:
Նախատեսւած է մասսայական ընթերցողի ընթերցողի համար: