Գրքում ամփոփւած հոդւածները նւիրւած են xix դարի և սովետահայ գրականութեան պատմութեան ու տեսութեան հարցերին: Արծարծւած են գրական մի շարք նոր ու հին խնդիրներ, որոնք ելնում են գրականագիտութեան արդի պահանջներից:
Ժողովածուում զետեղւած են քննադատ Վ.Մնացականեանի գրաքննադատական հոդւածները՝ նւիրւած սովետահայ գրականութեան հարցերին, ինչպէս և գրական ժառանգութեան որոշ խնդիրներին:
Աշխատութեան մէջ հեղինակը քննութեան է առել Շիրւանզադէի «Քաոս» վէպի առանցքային հարցերը, վիպական կերպարների ստեղծման Շիրւանզադէի մեթոդներն ու եղանակները, ինչպես նաև գեղարւեստական այլ առանձնահատկութիւններ:
Ժողովածուն ընդգրկում է անւանի գրող Ս. Խանզադեանի տարբեր տարինների գրւած ստեղծագործութիւնները, որոնգ մի մասը յայտնի է գրական մամուլից: Բազմազան է ժողովածուի թեմատիկան, որն ի վերջոյ միաւորում է ազգային կենսաբեր արմատների ու հոգևոր մերձեցման խաչուղիներում: