Աշխատանքը նւիրւած է ազգի սահմանման, նրա հիմնական յատկանիշների, ազգի և պետականութեան յարաբերութիւնների, ազգային գիտակցութեան ու ինքնագիտակցութեան, ազգային պատկանելութեան՝ որպէս սոցիալական խնդիր, ազգերի գոյութեան և զարգացման հեռանկարների հետ կապւած խնդիրներին: Աշխատանքում զարգացւող տեսական դրոյթները կոչւած են փոխարինելու ազգի տեսութեան մէջ տարածւած ու միջազգային քաղաքական պրակտիկայի հիմքում ընկած սխեմաներին:
Նախատեսւած է մասնագէտների, քաղաքականութեան, գաղափարախօսութեան, մշակոյթի, կրթութեան ասպարէզներում աշխատողների և բուհական ուսանողների համար:
Գիտնական-արևելագէտ և ժուռնալիստ Ա. Մ. Վասիլևն իր գրքում մանրամասն պատմում է Պարսից ծոցի գոտում տիրող իրադրութեան մասին. քննարկում է Արաբական թերակղզու երկրների իրադարձութիւնների զարգացումը, Իրանում շահի վարչակարգի տապալման նշանակութիւնը, նաւթի և համաշխարհային քաղաքականութեան պրոբլեմների փոխադարձ կապը: Մեծ ուշադրութիւն է դարձնում ԱՄՆ-ի կուրսի վերլուծութեանը, որն ուղղւած է Պարսից ծոցի գոտում հումքային պաշարների կողոպտմանը, այն բանին որպէսզի այնտեղ հաստատի իր ռազմական ներկայութիւնը:
Գիրքը նախատեսւած է ընթերցողների լայն շրջանների համար, որոնք հետաքրքրւում են ժամանակակից միջազգային դրութեամբ:
Մենագրութեան մէջ հեղինակը ներլուծում է դաշնակցութիւն, հնչակ եւ ռամկավար ազատական կուսակցութիւնների հետպատերազմեան շրջանում վարած քաղաքականութիւնը եւ գաղափարախօսութեան հիմնական հարցերը: Սոյն պրոբլեմը, որի ուսումնասիրութեանը առաջինը ձեռնարկել էր Ա. Մեասնիկեանը իր «Կուսակցութիւնները գաղութահայութեան մէջ» արժէքաւոր աշխատութեամբ, անհատի պաշտամունքի տարիններին ամէնեւին չի լուսաբանւել սովետահայ պատմաբանների կողմից: