چکیده : | Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմութեան մէջ արցախեան գոյամարտն առանձնանում է նրանով , որ նրան մասնակցեց ամբողջ հայութիւնը՝Հայաստան-Աացախ-Սփիւռք: Ազգովին զինւորագրւեցին հզոր շարժմանը: Հեղինակի նպատակն այս երկու ոչ թէ համազգային շարժմանը:Հեղինակի նպատակն այս երկում ոչ թէ համազգային շարժման պատմութեան փաստական արձանագրութիւնն է ,այլև ժողովրդական ազատամարտի գեղարւեստական տարեգրութեան ստեղծումը:Չնայած գրողը դիմում է իրական ու շատ յաճախ, ճանաչւած անունների ու դէմքերի, այնուամենայնիւ, պատկերի հիմքում նրան առաջնորդողը հանրայայտ իրադարձութիւնների և անցքերի ճշգրտութեան միտումը չէ,Վարդան Յակոբեանի գերխնդիրը «Քրիստոսի Ծաղիկներում » գեղարւեստական ճշմարտացիւթեան ապահովումն է , որին էլ նա հարազատ է մնացել իր ամէն մի տողի մէջ՝ լինելով շարժման ոչ միայն ականատեսն ,այլև ակտիւ մասնակիցներից ու կազմակերպիչներից մէկը:Ինչպես հայրենի եզերքը դարձաւ աշխարհի ամենատաք կետը,հենց այստեղից էլ սկսվում են գրողի արցախեան ֆենոմենի բացման որոնումները, որոնք տանում, ինչպէս նախորդ տարիներին հրատարակած «Աստծոյ տաճարը» , «Սոսէ» ,
«Գողգոթա» երկերում, ընդհուպ հանգեցնում են մարդու մէջ բանականի ու գերբնականի անսահմանութեան իրական յայտնութեանը,իսկ դա արւեստագետի մտածողութեանն ու ոճին, ընդհանուր պատկերային համակարգին տալիս է նոր որակ՝ստեղծագործութիւնը դարձնելով աւելի դինամիկ.այն ընթերցւում է հետաքրքութեամբ:
|