Սա գրականագէտի երկրորդ գրիչն է: Առաջին անգամ վերլուծութեան են ենթարկւում Համաստեղի, Յակոբ Ասատուրեանի և Անդրանիկ Անդրէասեանի վէպերը: Նւիրւած դարասկզբի ֆիդայական շարժումներին, արևմտահայութեան ողբերգական կենսագրութեանը՝ եղերական տարիներից մինչև մեր օրերը, ինչպէս նաև ամերիկեան դեմոկրատական շարժման աւանդութիւններին:
Գիրքը նւիրւած է միջնադարեան հայ նշանաւոր մատենագիր Անանիա Նարեկացու կեանքի ու ստեղծագործութեան ուսումնասիրութեանը, որն ամբողջութեամբ լուսաբանւում է առաջին անգամ: Աշխատութեան մէջ քննւում են բանասիրական-աղբիւրագիտական և տեսական բնոյթի հարցեր, ցոյց է տրւում Անանիա Նարեկացու դէրը Նարեկեան դպրոցի կազմաւորման և հայ միջնադարեան տեսական մտքի ու գրականութեան զարգացման մէջ:
Նախատեսւած է մասնագէտ գրականագէտների և ընթերցող լայն շրջանների համար:
Այս աշխատութիւնը XVI-XVII դդ. Հայ միջնադարեան գրականութեան աչքի ընկնող ներկայացուցիչներից մէկի՝ Ներսէս Մոկացու բանաստեղծական ժառանգութեան առաջին գիտական հրատարակութիւնն է:
Հատորն ունի ներածութիւն և ծանօթագրութիւններ, որոնց մէջ մատենագրական հարուստ փաստերի օգտագործումով, ուրւագծւած են Ներսէս Մոկացու կեանքը, գործունէութիւնը, ստեղծագործութիւնները, և մատնանշւած է հայ միջնադարեան գրականութեան պատմութեան մէջ ունեցած նրա տեղն ու դէրը:
Գրքում փորձ է արւում հանգամանօրէն քննարկելու միջնադարի նշանաւոր գործիչ Գրիգոր Անւարզելու շարականները, պարզելու նրա տեղն ու դերը հայ շարականագրութեան մէջ, նոր հայեցակարգով լուսաբանելու ապրած դարաշրջանի, կեանքի ու գործունէութեան ինչ-ինչ կողմերը: Գիատական շրջանառութեան մէջ են դրւում նրա մի շարք շարականներ:
Նախատեսւում է մասնագէտների, ուսանողների համար:
Սովետահայ նշանաւոր բանաստեղծ Համօ Սահեանի այս նոր ժողովածուն Հեղինակի բանաստեղծական կենսունակութեան և կատարելութեան հասնելու նրա սկզբունքն հաստատումն է: