Աշխատութիւնը ժամանականից հայերէնի ածանցական կառուցվածքների և ածանցման կաղապարների համաժամանակյա նկարագրութիւնն է: նրանում ուսումնասիրվում են ածանցման առանձնահատկությունները և ածանցյալ բառերի կաղապարները, նախածանցավոր և վերջածանցավոր բաղադրությունները, ածանցավոր հիմքերը, բայական ածանցման առանձնահատկությունները, ածանցների հոմանշության և հարակից այլ խնդիրներ:
Գիրքը հայերէնի հրատարակւած առաջին բառակազմական բառարանն է: Պարունակում է մօտ 20,000 բառայօդւած, որոնք արտացոլում են աւելի քան 30,000 բառի կազմութիւն:
Հասցէագրում է դպրոցի միջին և բարձր դասարանների աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին և ընդհանրապէս հայերէնի բառերի կազմութեամբ հետաքրքրւողներին:
«Լեզւաբանական բառարանում» բացատրւած են հայ՝ քերականական-լեզւաբանական տերմիները՝ սկսած V դարից մինչև մեր օրերը, ընդհանուր լեզւաբանական տերմիները և հասկացութիւնները: Բառարանում համառօտ տեղեկութիւնների մեծ մասն ունի ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, մասամբ և լատիներէն ու յունարէն համարժէքները կամ թարգմանութիւնները:
Բառարանը մասամբ ունի հանրագիտական բնոյթ, այն օգտակար կարող է լինել ինչպէս լեզւաբանների, այնպէս էլ ասպիրանտների, ուսանողութեան, ուսուցչութեան և առահասարակ լեզւաբանական հարցերով հետաքրքրւողների համար: