«Լեզւաբանական բառարանում» բացատրւած են հայ՝ քերականական-լեզւաբանական տերմիները՝ սկսած V դարից մինչև մեր օրերը, ընդհանուր լեզւաբանական տերմիները և հասկացութիւնները: Բառարանում համառօտ տեղեկութիւնների մեծ մասն ունի ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, մասամբ և լատիներէն ու յունարէն համարժէքները կամ թարգմանութիւնները:
Բառարանը մասամբ ունի հանրագիտական բնոյթ, այն օգտակար կարող է լինել ինչպէս լեզւաբանների, այնպէս էլ ասպիրանտների, ուսանողութեան, ուսուցչութեան և առահասարակ լեզւաբանական հարցերով հետաքրքրւողների համար:
Բառարանը առաջին անգամ հակիրճ, հանրամատչելի շարադրմամբ ընթերցողին ներկայացնում է հայոց լեզւին և հայրենագիտութեանը վերաբերող տերմիներ և անւանումներ: Այն Բովանդակում է նաև հին, նոր, մասամբ նաև նորագոյն շրջանի յայտնի հայրենագէտների բնութագրեր, տալիս է հայոց լեզւի ուսմունքում նրանց ներդրումների գնահատականը:
Բառարանում տրւած են նաև համառօտ տեղեկութիւններ հայրենագիտական կենտրոնների, ամսագրերի, հայ գրչութեան, գրի (այբուբենի) տառատեսակների և կարևոր այլ հարցերի մասին: