Նախադպրոցական տարիքի երեխաների համար պատրաստւած այս ժողովածուի մէջ ամփոփւած են դասական ու ժամանակակից հեղինակների գործեր և հայ բանահիւսութեան լաւագոյն նմուշների մշակումներ: Մանկագրութեան ծաղկաքաղն ընդգրկում է մի քանի տասնեակ գրողների ստեղծագործութիւններ, որոնք նախատսւած են ժողովածուի թեմատիկ բաժիններում:
Ներկայազւող գործերը հնարաւորութիւն կտան մանուկներին ճանաչելու մեզ շրջապատող աշխարհը,ընկալելու բնութեան գոյներն ու ձայները, թափանցելու նրանց գաղտնարաննրը, հասկանալու և սիրելու գրականութիւնն ու մայրենին:
Պիոներ-դպրոցականների պալատներում, դպրոցներում, ակումբներում գործում են տիկնիկային ինքնագործ թատերական խմբակներ, որոնց առջև յաճախ է ծառանում ինչ բեմադրելու հարցը: Այդ խմբերին օգնելու նպատակով է հրատարակւում տիկնիկային թատրոնների համար գրւած պիեսների այս ժողովածուն:
Գրքոյկում զետեղւած բանաստեղծութիւնները երեխաներին սովորեցնում են ճանաչել բնութիւնը,օգտակար լինել մարդկանց:Հեղինակը փորձում է աշխարհն ընկալել մանկան երևակայութեամբ և անխառն գոյներով:
Վերելք : Վավերագրական պատմութիւն առաջին անգամ Արարատի գագաթ բարձրանալու մասին ըստ Ֆ. Պարրոտի և Խ. Աբովեանի ճամփորդական նոթերի ու նամակների, հնօրեայ պաշտօնական գրագրութիւնների ու գրառումների
Գրքում ներկայացւում է Ֆ. Պարրոտի ղեկավարած արշաւախմբի կողմից 1829 թ. աշնանը Արարատի գագաթը յաղթահարելու ամբողջ պատմութիւնը, որի յաջողութեանը իր մասնակցութեամբ մեծապէս նպաստել է հայ մեծ լուսաւորիչ Խաչատուր Աբովեանը: