Պիոներ-դպրոցականների պալատներում, դպրոցներում, ակումբներում գործում են տիկնիկային ինքնագործ թատերական խմբակներ, որոնց առջև յաճախ է ծառանում ինչ բեմադրելու հարցը: Այդ խմբերին օգնելու նպատակով է հրատարակւում տիկնիկային թատրոնների համար գրւած պիեսների այս ժողովածուն:
Ժողովուրդների միջև խաղաղութեան ամրապնդման համար Լենինեան մրցանակի դափնեկիր, անգլիացի առաջադէմ գրող Ջէյմս Օլդրիջի վէպը մեզ տեղափոխում է այն հեռաւոր տարիները, երբ Եւրոպայում սկսել էր երկրորդ համաշխարհային պատէրազմը: Վէպի հերոսները Անգլիայի և Հունաստանի հասարակ մարդիկ են, որոնք պայքարում են նացիզմի դէմ: