Կ. Թերզեանի հոգուն մօտ է մանուկների զրնգուն ու ծիծաղկոտ աշխարհը իրեն էլ մեծ երեխա է համարում: Ծիծաղի հատիկները մանուկների համար գրած նրա 5-րդ գիրքն է, որտեղ արտացոլւած են փոքրերի հնարամտութիւնը, պատկերաւոր խօսքը, բարութիւնը: Երեխաները բառեր են ստեղծում, կատակասեր են, անմիջական: Իսկ թէ ովքեր են Իրանական հերոսները գրքի վերջում կպատմեն լուսանկարները:
Ծիծաղի հատիկները նախադպրոցական հասակի և ցածր դասարանների երեխաների համար է:
Գրքոյկում զետեղւած բանաստեղծութիւնները երեխաներին սովորեցնում են ճանաչել բնութիւնը,օգտակար լինել մարդկանց:Հեղինակը փորձում է աշխարհն ընկալել մանկան երևակայութեամբ և անխառն գոյներով: