Սոյն ուսումնասիրութիւնը նւիրւած է հայ-ռուսական գրական առնչութիւնների պատմութեան՝ արևմտահայ-ռուսական գրական զարգացումնրին (1840-1914թ.թ.): Ներկայացւած են այն հիմնական խնդիրները, որոնք առանցքային նշանակութիւն են ունեցել դրանց ձևաւորման ու զարգացման համար՝ պարբերական մամուլ, հրատարակչութիւններ, գրականագիտական և թարգմանական գործունէութեամբ աչքի ընկնող մտաւորականների մասին ոչ մեծ ուսումնասիրութիւններ (Ա. Արփիարեան, Գ. արք. Այւազովսկի, Ք. վ. Քուշներեան, Լ. Շանթ, Եր. Օտեան, Յովհ. Պալեան, Ա. Փանոսեան, Էդ. Ամատունի...)
Գիրքն օգտակար կարող է լինել գրական առնչութիւններով զբաղւող հետազոտողների, ինչպէս նաև հայ և ռուս գրականութեան դասընթացներն ուսումնասիրող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար: