Գրքում ընդգրկւած են ժամանակակից հայ մանկագիրների հեքիաթները՝ «Կաքաւիկը», «Թզուկների ֆուտբոլը», «Գլխիկոր հեքիաթ երազկոտ խոզուկի մասին», «Արևիկը, Լուսինեն և Աստղիկը»: Կերպարները առանձնանում են իրենց հիւրայատկութեամբ. խոզուկը բնաւ փնթի չէ, աղւեսը աւելի քան սիրալիր է, իսկ թզուկները ու կաքաւիկը...
Հեքիաթների հերոսները իրականում կերտւած են գունագեղ պլաստիլներից: Գրքի վերջում տրւած օրինակներին հետևելով՝ երեխաները կարող են ինքնուրոյն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողութիւնը, երևակայութիւնը, ձեռքի շնորհքը՝ բացայայտելով արւեստագէտի նրանց ունակութիւնները: