Ռուս հանճարեղ գրողի բանաստեղծական հարուստ ժառանգութեան մի փոքրիկ մասն ամփոփող սոյն հատորեակում, հայ դասական և ժամանակակից հեղինակների հայտնի թարգմանութիւնների հետ միասին տեղ են գտել նոր թարգմանութիւններ, այլև բանաստեղծութիւններ, որոնց հայալեզու ընթերցողը ծանոթանում է առաջին անգամ:
Հրատարակչութիւնն սկսում է «Համաշխարհային պոեզիա» մատենաշարի հրատարակութիւնը: Այն սկսվում է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի սոյն հատորեակով, որում ամփոփւած է բանաստեղծի լաւագոյն ստեղծագործութիւնների ընտրանին՝ նորովի թարգմանութեամբ:
Այս կարճ դրամաները, որոնց նիւթը քաղւած է ոչ ռուսական կեանքից, հեղինակի գրական ժառանգութեան զարդն են, նրա համամարդկային հանճարի առհաւատչեան: Փոքր տարածութեան վրայ բախւում են մարդկային մեծ կրքեր, խոր ու վարակիչ ապրումներ: