Հրատարակչութիւնն սկսում է «Համաշխարհային պոեզիա» մատենաշարի հրատարակութիւնը: Այն սկսվում է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի սոյն հատորեակով, որում ամփոփւած է բանաստեղծի լաւագոյն ստեղծագործութիւնների ընտրանին՝ նորովի թարգմանութեամբ:
Մարդկային հոգու, մարդկային կյանքի նորովի բացահայունների, մեր ապրած ժամանակի դառնությունների մեջ բանաստեղծականը գտնելու և գեղարվեստի, պոեզիայի լեզվով արտահայտելու ձգտում - ահա թէ ինչով է առանձնանում հեղինակի չորրորդ գիրքը, որ գրւել է վերջին երեք տարիների ընթացքում
Բաբկէն Սիմոնեանի բանաստեղծութիւնների նոր ժողովածուն հայրենիքի,մօր,հարազատ մարկանց հանդէպ ունեցաց անչափ սիրոյ,մարդկային փոխյարաբերութիւնների , լաւի ու բարու , չարին ընդդիմանալու մասին է :Ինչի մասին ել գրելիս լինի հեղինակը մարդն ու հայրենի հողը առանցքային են նրա բանաստեղծութիւններում:
Գրքում տեղ գտած նոր բանաստեղծութիւնները մէկ անգամ ևս վկայում են տաղաչափութեան դասական աւանդոյթներին հաւատարիմ մնալու և բանաստեղծական նոր արտայայտչամիջոցներ որորնելու հեղինակի հաստատակամութեանը:
Բաբկէն Սիմոնեանի նոր ժողովածուում ամփոփւած են վերջին տարիներին գրւած նրա անտիպ ստեղծագործութիւնները,որոնք նորովին են ներկայացնում հեղինակի բանաստեղծական աշխարհը,բազմիցս խորհելու առիթ տալիս: