Այս վէպը մեր օրերի Երեւանի եւ երեւանցիների մասին է: Հերոսները ճարտարապետներ են, շինարարներ, արւեստագէտներ, որոնք մտահոգւած են պահպանել մայրաքաղաքի ազգային նկարագիրը, չկորցնել այն, ինչ գալիս է դարերի խորքից, ինչ ստեղծագործաբար իւրացրել եւ սերունդներին է փոխանցել Ալեքսանդր Թամանեանը: Դեռեւս աւարտին չհասած Հիւսիսային պողոտան նրա մտայղացումն է, նրա երազանքներից մէկը:
Վէպում պատկերւած են 18-րդ դարի վերջին քառորդի Արցախ-Ղարաբաղեան իրադարձութիւնները: Թէ ժամանակագրական, թէ ազգային-ազատագրական պայքարի առումով «Շուշի» «Մխիթար Սպատապետի» շարունակութիւնն է:
Մերօրեա արցախեան շարժման արմանտները շոշափելի են պատմական անցեալի այդ շերտերում: