Սովետական միութեան մարշալ Ի. Ք. Բաղրամեանն իր յուշերը սկսում է 1940 թւականին օգոստոսից, երբ նա գլխաւոր շտաբի ակադեմիայից, ժամանեց Կիևի յատուկ զինւորական օկրուգի օպերատիւ բաժնի պետ: Պատերազմի սկզբից օկրուգը վերածւեց հարաւ-արևմտեան ռազմաճակատի: Հեղինակը ընթերցողին ծանօթացնում է հայրենական մեծ պատերազմի սկզբնական շրջանի կարևոր իրադարձութիւնների մանրամասնութիւններին, մանրազնին հետազօտում է, թէ ինչպէս է տապալւում հիտլերեան բլիցկրիգի պլանը՝ մեր հայրենիքի սահմանները գերմանա-ֆաշիստական զօրքերի ներխուժման առաջին իսկ օրերից: Յատկապէս լայնօրէն է պատկերւած Կիևի հերոսական պաշտպանութիւնը: