Սովետական միութեան մարշալ Ի. Ք. Բաղրամեանն իր յուշերը սկսում է 1940 թւականին օգոստոսից, երբ նա գլխաւոր շտաբի ակադեմիայից, ժամանեց Կիևի յատուկ զինւորական օկրուգի օպերատիւ բաժնի պետ: Պատերազմի սկզբից օկրուգը վերածւեց հարաւ-արևմտեան ռազմաճակատի: Հեղինակը ընթերցողին ծանօթացնում է հայրենական մեծ պատերազմի սկզբնական շրջանի կարևոր իրադարձութիւնների մանրամասնութիւններին, մանրազնին հետազօտում է, թէ ինչպէս է տապալւում հիտլերեան բլիցկրիգի պլանը՝ մեր հայրենիքի սահմանները գերմանա-ֆաշիստական զօրքերի ներխուժման առաջին իսկ օրերից: Յատկապէս լայնօրէն է պատկերւած Կիևի հերոսական պաշտպանութիւնը:
Սովետական Միութեան մարշալ Իւան Քրիստափորի Բաղրամեանի յուշերը հանդիսանում են նրա «Այսպէս է սկսւել պատերազմը» յուշագրութիւնների առաջին գրքի ուղղակի շարունակութիւնը: Դրանցում հեղինակը վերլուծում է սովետական զօրքերի մարտական գործողութիւնների ընթացքը տարբեր հատւածներում, ուր նրան վիճակւել է մասնակցել զօրքերի ղեկավարմանը, գլխաւորելով խոշոր շտաբներ, լինելով բանակի, իսկ յետագայում ռազմաճակատի հրամանատար:
Գիրքը, անկասկած, կառաջացնի ընթերցողների մեծ հետաքրքրութիւնը: