Ժողովածուն բովանդակում է հայ միջնադարեան (XV-XVIII դդ.) պանդխտութեան հեղինակային տաղերը: Քննական բնագրերից բացի, ժողովածուն ունի նաև բանասիրական դիտողութիւններ, կենսագրութիւններ, ծանօթագրութիւններ: Ժողովածուի մէջ մտնում են նաև վերջին տարիններին հրատարակւած աշխատութիւններում տեղ գտած պանդխտութեան տաղերը:
Պատմական ողբը հայկական միջնադարեան պոէզիայի յիւրօրինակ ժանրերից մէկն է: Մենագրութիւնում մանրամասն դիտարկւում է նրա զարգացման երկար ուղին: Պատմական ողբը ունի խոշոր պատմա-ճանաչողական և գեղարւեստական նշանակութիւն: Աշխատութեան մէջ առաջ են քաշւում գեղագիտական և յատկապէս փիլիսոփայական կարգի հարցեր:
Հայ հին և միջնադարեան գրականութեան ընձեռւած փաստերի միջոցով հեղինակը ապացուցում է, որ Յովհան Մանդակունու անունով լոյս տեսած ճառերի ժողովածուն պատկանում է միջնադարեան հայ նշանաւոր մտածող, ճառագիր Յովհան Մայրագոմեցու գրչին, հանդիսանում է նրա խրատվարուց գիրքը:
Վերլուծում է Մայրագոմեցու ստեղծագործութիւնը, ճշտւում է նրա ճառերի տեղն ու դերը վաղ միջնադարի հայ գեղարւեստական արձակում, հետազօտւում են ճարտասանութեան աւանդոյթները հայ գրականութեան մէջ, ինչպէս նաև Մայրագոմեցու ճառերի առնչակցութիւնները գրական այլ ժանրերի հետ: