Վիպակում արտացոլւած է մեծ և փոքր Աստղաձորերի կոլտնտեսութիւնների միացման՝ խոշորացման համար տարվող աշխատանքը, հերոսների մի մասի մէջ ստեղծւած հակասութիւնները այդ ուղղութեամբ և խոշորացւած տնտեսութեան առաւելութիւնները:
Այս ֆոնի վրայ բացահայտվում է հերոսների ներքնաղխարհը, նրանց սիրային, ընտանեկան, ընկերական փոխյարաբերութիւնները և այլն:
Գիրքը հարուստ է հայկական բնաշխարհի գեղեցիկ Նկարագրութիւններով:
Բենիկ Սէյրանեանի պատմւածքների այս ժողովածուն պատկանում է մեր հայրենի լեռնաշխարհում ապրող մարդկնաց ստեղծագործ առօտեան: Կան նաև պատմւածքներ, նւիրւած քաղաքային ինտելեգենցիայի, արւեստագէտների կենցաղի նկարագրմանը:
Սիրոյ Լոյս ժողովածուի նովելներն ու վիպակները հեղինակի վերջին տարիների ստեղծագործութիւններն են: Գրքի նիւթն ու ատաղձը հիմնականում սովետական մարդու կեանքն է՝ կենցաղը, յուզաշխարհն ու առօրեան: Սրտի ծուխ նովելը, Կոմիտասի ծննդեան 100-ամեակի առթիվ, Բէյրութում Թեքէյեան մշակութային միութեան հայտարարած մրցոյթում շահել է առաջին մրցանակը: