Աշխատութեան մէջ լուսաբանւած են հայկական միջնադարեան ժողովրդական կիրառական արւեստի բազմապիսի ճիւղեր՝ գործւածքը, գորգագործութիւնը, ասեղնագործութիւնը, ոսկերչութիւնը, արծաթագործութիւնը, փայտի գեղարւեստական մշակումը, խեցեգործութիւնը, հախճապակեգործութիւնը, խճանկարչութիւնը և այլն, ինչպէս նաև դրանց պատրաստման և զարդարման եղանակները: Հեղինակը փորձել է պատմահամեմատական մեթոդով վեր հանել հայ կիրառական արւեստի տարբեր բնագաւառների ամբողջական ուրւագծեր:
Աշխատանքը նախատեսւում է ինչպէս գիտական, այնպէս էլ ընթերցող լայն շրջանների համար:
Պատմական գիտութիւնների դոկտոր, ազգագրագէտ Վ. Բդոյեանի ներկայ աշխատութեան մէջ լուսաբանւում են հայ ժողովրդի կենցաղի ու մշակոյթի մի շարք հարցեր՝ տնտեսական զբաղմունքները, ընտանեկան ու ազգակցական յարաբերութիւնները, նիւթական և հոգևոր մշակոյթը, տօները, ծէսերը, սովորոյթները, անցեալի և արդի ազգագրութեան այլ խնդիրներ:
Հայ ազգագրութեան այս անդրանիկ ուսումնական ձեռնարկը նախատեսւած է ուսանողական և ազգագրութեան հարցերով զբաղւողների համար: