Աշխատութեան մէջ լուսաբանւած են հայկական միջնադարեան ժողովրդական կիրառական արւեստի բազմապիսի ճիւղեր՝ գործւածքը, գորգագործութիւնը, ասեղնագործութիւնը, ոսկերչութիւնը, արծաթագործութիւնը, փայտի գեղարւեստական մշակումը, խեցեգործութիւնը, հախճապակեգործութիւնը, խճանկարչութիւնը և այլն, ինչպէս նաև դրանց պատրաստման և զարդարման եղանակները: Հեղինակը փորձել է պատմահամեմատական մեթոդով վեր հանել հայ կիրառական արւեստի տարբեր բնագաւառների ամբողջական ուրւագծեր:
Աշխատանքը նախատեսւում է ինչպէս գիտական, այնպէս էլ ընթերցող լայն շրջանների համար:
Ուսումնասիրութիւնը նւիրւած է Հայկական ասեղնագործութեան պատմութեանը: Քննութեան են առնւած ասեղնագործ արւեստի կենտրոնները-դպրոցները, ինչպէս նաև դրանց աշխարհագրական տարածումը:
Աշխատութիւնն ունի իլիւստրացիոն հարուստ նիւթեր:
Աշխատութեան մէջ ուսումնասիրւած են թանգարաններում և մասնաւոր անձանց տներում պահպանւող հայկական կարպետները: Մատենագրական ու բանահաւաքական հարուստ փաստերի օգտագործութեամբ ցոյց են տրւում նրանց տարածման աշխարհագրական—ազգագրական սահմանները՝ Փոքր Հայքից մինչև Արցախ, Շամախի, Թրիալեթից մինչև Կիլիկիա, Կիպրոս կղզի և այլ վայրեր: Յատուկ ուշադրութիւն է նւիրւած կարպետի համար օգտագործւած նիւթերի, մշակման, գործիքների, ինչպէս նաև նրա տեսակների ու ենթատեսակների քննութեանը: