Վէպը նւիրւած է գործարանային ինտելիգենցիայի և բանւորութեան կեանքին: Հանդէս բերելով տարբեր մասնագիտութիւնների տէր մարդկանց, հեղինակը աշխատում է նրանց կեանքի ու կենցաղի, հետաքրքրութիւնների ու երազանքների, խոհերի ու յոյզերի միջոցով ցոյց տալ մեր արդիւնաբերութեան մարդկանց աշխատանքային բազմաբովանդակ առօրեան, նրանց հերոսական ջանքերը հայրենական տեխնիկայի կատարելագործման և զարգացման համար: