Ժողովածուում զետեղւած են հայրենադարձութեան թեմային նւիրւած «Լուսաբաաց» վիպակը, «Պարուհի» կինո-կոմեդիան, մեր առօրեայից ու իսպանական կեանքից վերցւած պատմւածքներ: Գրքում կան նաև մանրապատումներ, երգիծական պատմւածքներ և հումորիստական զրոյցներ:
Տասը տարուց աւել է, ինչ մեր հանրապետութիւնում, Վարդենիսի եւ Վայոց Ձորի բարձրաբերձ լեռներում սկսւել է մի մեծ, դժւարին ու հերոսական աշխատանք՝ Արփա-Սեւան ստորերկրեայ ջրատարի կառուցումը: Դա շատ մեծ կառոյց է, որին մասնակցում են մեր մեծ երկրի գրեթէ բոլոր եղբայրական ժողովուրդների զաւակները:
Սերօ Խանզադեանի այս նոր վէպը պատմում է մեծ կառոյցի մարդկանց կեանքն ու գործը, նրանց առօրեան, հոգեբանական այն աշխարհը, որ բնորոշ է մեր լեռնագործ մարդկանց: