Համաստեղութիւն վէպի թեման առնւած է Հայաստանի պոլիգրաֆ արդիւնաբերութեան վաղ շրջանից և պատկերում է երկրի զանազան շրջաններից եկած աշխատանքի ծարաւ երիտասարդների, որոնք սովորելով, կոփւելով և հմտանալով մասնագիտութեան մէջ, յետագայում պատւով են փոխարինում աւագ սերնդին՝ իրենց ուսերին վերցնում տպագրական գործի զարգացումը մեր հանրապետութիւնում: Նրանցից ոմանք մինչև այսօր աշխատում են պոլիգրաֆ արդիւնաբերութեան զանազան բնագաւառներում:
Ռաֆայէլ Աթայեանի «Մրրիկի թեւով» պատմավէպը ամբողջանում է հեղինակի վիպական տրիլոգիան, որի առաջին երկու գրքերը՝ «Զարթոնք» եւ «Սպարտակ», հրատարակւած են:
Այս վէպի գլխաւոր հերոսներն են նախորդ գրքերից ընթերցողին ծանօթ երիտասարդները՝ Արմէնակ Բուդաղեան, Աղասի Խանջեան, Գայուշ, Արշաւիր: Ժամանակի պատմական գործիչներից վէպում պատկերւում են Ստեփան Ալավերդեանը, Սերգօ Օրջոնիկիձեն, Սարգիս Կասեանը:
Տասը տարուց աւել է, ինչ մեր հանրապետութիւնում, Վարդենիսի եւ Վայոց Ձորի բարձրաբերձ լեռներում սկսւել է մի մեծ, դժւարին ու հերոսական աշխատանք՝ Արփա-Սեւան ստորերկրեայ ջրատարի կառուցումը: Դա շատ մեծ կառոյց է, որին մասնակցում են մեր մեծ երկրի գրեթէ բոլոր եղբայրական ժողովուրդների զաւակները:
Սերօ Խանզադեանի այս նոր վէպը պատմում է մեծ կառոյցի մարդկանց կեանքն ու գործը, նրանց առօրեան, հոգեբանական այն աշխարհը, որ բնորոշ է մեր լեռնագործ մարդկանց: