چکیده : | 1974 թւականի յուլիսի 24-ին ամբոխի աղմուկ-աղաղակի ու ծաղրուծանակի տակ գիլիոտինի դանակի հարւածից ընկաւ Մաքսիմիլիան Ռոբեսպիերի գլուխը: Ամբոխը ցրւեց, և այն ժամանակ ոչ մէկի մտքով չանցաւ, որ նա ականատէս եղաւ ֆրանսիական բուրժուական մեծ յեղափոխութեան վախճանին: Յակոբինականներին, որոնք ամենաարմատական յեղաշրջումը կատարեցին այդ ժամանակւայ մարդկութեան պատմութեան մէջ, փոխարինելու եկան խոշոր բուրժուաները, որոնք արիւնով հեղեղեցին յեղափոխական ժողովրդի բոլոր նւաճումները, դրանցից պահպանելով միայն այն, ինչ շահաւետ էր իրենց:
Ա.Պ. Լևանդովսկու գիրքը ոչ միայն յակոբինականների առաջնորդ Ռոբեսպիերի կենսագրութիւնն է, այլև ֆրանսիական յեղափոխութեան ամենաստոյգ տարեգրութիւնը, քանի որ Ռոբեսպիերի կեանքը անքակտելիօրէն կապւած է նրա հետ:
Իր ճառերով, օրենսդրութիւնների նախագծերով, իր կեանքի ուժով և յեղափոխական գաղափարներին անօրինակ նւիրւածութեամբ Ռոբեսպիները մեծ ազդեցութիւն ունեցաւ յեղափոխական պայքարի ընթացքի վրայ: Ռոբեսպիները նրա գաղափարախօսն էր, նրա դրօշն ու առաջնորդողը:
Գիրքը գրւած է կենդանի ու վառ լեզւով և կարդացւում է մեծ հետաքրքրութեամբ:
|