Ամերիկեան գրոսմայստերն այս գրքով ընթերցողին ներկայացնում է իր 60 պաարտիաները: Դրանք բոլորը չէ, որ նրա լաւագոյն պարտիաներն են, բայց դրանց մէջ անպայման ինչ-որ յիշարժան բան կայ հեղինակի համար: Ֆիշերը հանգամանօրէն եւ մանրամասն մեկնաբանում է պարտիաները: Իւրաքանչիւր պարտիային նախորդում է գրոսմայստեր Էւանսի փոքրիկ, բայց դիպուկ բնութագիրը:
Գորքն ընդհանուր առմամբ հնարաւորութիւն է տալիս ոչ միայն խաղաոճը, այլեւ կարծիք կազմել նրա մասին իբրեւ մարդու եւ շախմատիստի: Դրան օգնում են նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Վ. Սմիլովի գրած նախաբանը եւ Ա. Սուետինի եզրափակիչ ընդհանրացող յօդւածը:
Գիրքը նախատեսւած է շախմատասէր հասարակութեան համար: