Ինչպէս հեղինակի նախորդ ժողովածուները, «Արեգակն արդար» գիրքը նոյնպէս տպգրւած է վեհացնող ռոմանտիկայով և լաւատեսութեամբ: Լիւդւիգ Դուրեանի փիլիսոփայականութեան մեկնաբանութիւնները բխում են աշխատաւոր մարդու և հողի փոխյարաբերութիւններից: Այդ են վկայում ժողովածուում տեղ գտած «Արևագիրք», «Դու տասնեօթ տարեկան են», «Կակաչ և կարապ» լիրիկո-Էպիկական պոէմները և «Անձրև և թռչուն» բանաստեղծութիւնների շարքը: