Գրքում վաւերագրական տւեալներով ներկայացւում է Դ.Վարուժանի կեանքի կարճատև, բայց բեղմնաւոր ուղին: Տարեգրութիւնն արտացոլում է կենսագրական և ստեղծագործական նշանակութիւն ունեցող բազմաթիւ նորայայտ փաստեր:Հասցեագրւում է գրականագետներին և ընթերցող լայն շրջանակներին:
Սոյն ժողովածուն պարունակում է բանաստեղծուհու վերջին տարիների ստեղծագործութիւնները, որոնք արտացոլում են այն հոգեկան ալեկոծութիւնների և հասարակական տեղաշարժերի, որ ապրել է մեր ժողովուրդը տւեալ ժամանակահատւածում: Հեղինաի ներաշխարհին խորապէս համահնչիւն է Աննա Ախմատովայի «Ռեքւիեմը», նոյնպէս թարգմանւած այս տարիներին: «Հին տետրակներից» վերնագրի տակ ամփոփւած բանաստեղծութիւնները գրւած են վաղուց, սակայն հասկանալի պատճառներով հնարաւոր չի եղել ժամանակին հրապարակել: