Գրքում համառօտակիօրէն ներկայացւում է պատմական Հայաստանի Արցախ աշխարհի միջնադարեան հարուստ մշակոյթը՝ ճարտարապետութիւնը, որմնանկարչութիւնը, մանրանկարչութիւնը և դեկորատիվ կիրառական արւեստը: Նախատեսւում է ընթերցողների լայն շրջանի և զբոսաշրջիկների համար:
Դրամաներում գովերգում է ժամանակակից մարդու կեանքն ու գործը, նրա հայրենասիրութիւնն ու մարդասիրութիւնը: Դրանցում խտացւած են նաև մեր հասարակութեան բնորոշ գծերը՝ հայրենասիրութիւն, ազնւութիւն, բարութիւն, մարդկանց անշահախնդիր ծառայելու պատրաստակամութիւնը:
Հեղինակի հերոսները ոչ միայն ըմբոստանում, այլև համառօրէն պայքարում են մեր առօրեայ կեանքում արմատացող բացասական երևոյթների դէմ: