Սոյն ժողովածուն պարունակում է բանաստեղծուհու վերջին տարիների ստեղծագործութիւնները, որոնք արտացոլում են այն հոգեկան ալեկոծութիւնների և հասարակական տեղաշարժերի, որ ապրել է մեր ժողովուրդը տւեալ ժամանակահատւածում: Հեղինաի ներաշխարհին խորապէս համահնչիւն է Աննա Ախմատովայի «Ռեքւիեմը», նոյնպէս թարգմանւած այս տարիներին: «Հին տետրակներից» վերնագրի տակ ամփոփւած բանաստեղծութիւնները գրւած են վաղուց, սակայն հասկանալի պատճառներով հնարաւոր չի եղել ժամանակին հրապարակել: