Ժողովածուն ընդգրկում է Մարտիրոս Սարեանի մտքերն ու խոհերը արւեստի ամենատարբեր խնդիրների շուրջ: Սարեանի մեծաթիւ յօդւածներից ու հրապարակումներից քաղւած խորհրդածութիւնները ներկայացնում են ուրոյն ու ամբողջակամ մի հայեացք-համակարգ գեղեցիկի և արւեստի վերաբերեալ:
Գրքում զետեղւած է նաև Սարեանի անւամբ հրապարակած բոլոր յօդւածների ու հրապարակումների ամբողջական մատենագիտութիւնը:
Մասնագէտների և մասսայեական ընթերցողների համար:
Գրքում խրոնոլոգիական ու փաստագրական հաւաստիութեամբ շարադրւած է նկարչի ինքնակենսագրութիւնը՝ վաղ մանկութիւնից մինչեւ 1928 թւականը: Մեմուարում ծայրաստիճան հետաքրքիր են տարբեր ժողովուրդների նիստուկացին ու սովորութիւններին վերաբերւող ազգագրական դիտումները, կերպարւեստի որոշ դպրոցների նւիրւած հատւածները, կուլտուրայի նշանաւոր գործիչների գրական դիմանկար-բնութագրումները:
Վարպետի 16 լուսանկարն է զետեղւած գրքում: