«Տուր ձեռքդ կեանք» վէպում հեղինակը լիրիկական շնչով նկարագրում է Հայաստանում Սովետական իշխանութեան հաստատման առաջին տարիներից մինչև 1930 թւականի ժամանակաշրջանի իրադարձութիւնները, այն դժւարութիւնները, որ ստեղծել էր նոր կեանքի առաջընթացի ճանապարհին դեռևս այն ժամանակ ծայր առած անհատի պաշտամունքը: