Աշխատութիւնը նւիրւած է 19-րդ դարի 80-ական թւականների արեւմտահայ մշակութային ընկերութիւնների ստեղծմանը, դպրոցական գործի կազմակերպմանը սկզբում՝ Կոստանդնուպոլսում, ապա արեւմտահայ նահանգներում: Մշակութային զարգացումը նպաստեց հասարակական կազմակերպութիւնների, գաղտնի՝ ազատագրական նպատակներ հետապնդող ընկերութիւնների, ապա քաղաքական կուսակցութիւնների առաջացմանը: Դրանց զուգահեռ իր առաջ քայլերն էր անում հայդուկային կամ ֆիդայական շարժումը 80-ականների կէսերից, որը հզոր թափ առաւ 90-ականներին:
Նախատեսւած է պատմաբանների եւ ընթերցող լայն շրջանների համար:
Աշխատութիւնը նւիրւած է «Սասունցի Դաւիթ» ժողովրդական էպոսի յայտնաբերող, գրող, գիտնական ու մանկավարժ Գարեգինի լուսաւորական, հրապարակախօսական գործունէութեանը, ցոյց է տրւած նրա աւանդը հայ բանահիւսութեան և ազգագրութեան զարգացման գործում: Քննարկւած է նաև Սրւանձտեանցի հասարակական գործունէութիւնը՝ կապւած ազգային ազատագրական շարժումների հետ: Տրւած են Գ. Սրւանձտեանցի հասարակական-քաղաքական հայացքները: Նախատեսւում է պատմաբանների, բանասէրների, ինչպէս նաև ընթերցողների լայն շրջանների համար:
Աշխատութիւնը նւիրւած է 19-րդ դարի երկրորդ կէսի հայ հասարակական-քաղաքական, գրական-իմաստասիրական, հոգեւոր ականաւոր գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. Վանեցու (Մկրտիչ Խրիմեան) կամ Ամենայն հայոց հայրիկի գործունէութեան քննութեանը:
Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան տարբեր արխիւներից յայտնաբերւած վաւերագրերի, ժամանակի մամուլի, յուշագրութիւնների եւ պատմագիտական գրականութեան հիման վրայ լուսաբանւած են Մկրտիչ Խրիմեանի կեանքի եւ գործունէութեան շրջափուլերը, բացայայտւած է նրա տեղն ու դերը հայկական հարցի արծարծման, 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի ազգային-ազատագրական շարժումների մէջ:
Նախատեսւած է պատմաբանների, բանասէրների եւ ընթերցող լայն շրջանների համար: