Վէպում, պատմահասարակական լայն ֆոնի վրայ, արտացոլւած է հայ մեծ լուսաւորիչ-դեմոկրատ Խաչատուր Աբովեանի հայրենանւէր կեանքն ու գործը: Ընթերցողի առջև հասնում է Աբովեանի ժամանակը՝ իր բարդ ու բախտորոշ իրադարձութիւներով, գործող անձանց կենդանի փոխյարաբերութիւններով: Ստեղծագործութեան գաղափարական հիմքը ռուս ժողովրդի փրկարար դէրը ընդգծումն է, որի շնորհիվ հայ ժողովուրդը հնարաւորութիւն ստացաւ ազատագրելու պարսկա-օսմանեան զաւթարարների լծից և կանգնելու ազգային վերածննդի ճանապարհին: